Մի քանի օր առաջ հայտնի Instagram սոցիալական ցանցում ոչ միայն լուսանկար, այլեւ մինչեւ 50 վայրկյան տեւողությամբ տեսանյութեր տեղադրելու հնարավորություն է ստեղծվել: Այսօր այդ նորույթի հեղինակները հայտարարել են, որ ընդամենը մեկ օրում օգտատերերը հասցրել են ցանցում մոտ 5 մլն տեսանյութ տեղադրել, հաղորդում է «Դելայթ նորություններ»-ը:
Թեեւ կարելի է ասել, որ դա բավական փոքր թիվ է, հաշվի առնելով, որ Instagram-ի հավելվածն իրենց սմարթֆոնների վրա են տեղադրել մոտ 130 մլն օգտատերեր:
Եթե համարենք, որ ամեն մի տեսանյութը տեղադրել է մեկ օգտատերը, դա նշանակում է, որ տեսանյութ տեղադրելու ծառայությունից օգտվել է Instagram-ի օգտատերերի ընդամենը 4 տոկոսը:
Համեմատության համար նշենք, որ Instagram-ի մրցակից Vine ցանցի 13 մլն օգտատերերը օրական տեղադրում եմ մոտ մեկ մլն տեսանյութ:




























