Նեյրոֆիզիոլոգները պարզել են, ինչ է տեղի ունենում ուղեղի հետ, երբ մարդն այս կամ այն զգացմունքն է ունենում: Տոմոգրաֆի միջոցով ավելի հեշտ է «ճանաչել» երջանկությունը, իսկ ամենադժվարը` նախանձը:

Գիտնականներն արդեն գիտեն, ինչպես ուղեղի ակտիվությունից որոշել մարդկային գլխավոր զգացմունքները:  Մաասնագետները մագնիտո ռեզոնանսային տոմոգրաֆի  օգնությմաբ կարղանում են գնահատել ուղեղից  դուրս եկող ազդանշանները:

Գիտափորձի համար հրավիրվել են դերասանների, ովքեր մի քանի զգացմունքներ են արտահայտել` ցայրույթ, նախանձ, վախ, երջանկություն, տխրություն եւ ամոթ, եւ այդ ժամանակ տոմոգրաֆն արյան հոսք է արձանագրել ուղեղի տարբեր հատվածներում:  Երբ նույն թեստն անցկացվել է մասնակիցների մյուս խմբի հետ, համակարգիչը զգուցմունքները «կռահել է» 71% ճշտությամբ:

Համակարգիչն ամենաճշգրիտը որոշել է երջանկությումը, իսկ ամենավատը  կողմնորոշվել է նախանձի հարցում: