Ամերիկացի գիտնակաները պարզել են, որ մարգերից քաղված բանջարեղենը դեռ երկար ժամանակ իրեն համարում է «կենդանի»` ենթարկվելով գիշերվա եւ ցերեկվա փոփոխություններին եւ արձագանքելով մակաբույծներին ու հիվանդություններին:
Գիտնականները մի շարք գիտափորձեր են իրականացրել. դրանցից մեկի ժամանակ նրանք նկատել են, որ կտրված կաղամբի բջիջները նույն կերպ են արձագանքում տարբեր գործոններին, ինչպես մարգերում գտնվող դեռ չպոկված կաղամբը:Գիտնականների կարծիքով` լույսի, ջերմության եւ այլ գործոնների նկատմամբ արձագանքը պահպանվում մի քանի ամիս շարունակ:




























