Լրտեսության մեջ մեղադրվող ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը «South China Morning Post» թերթին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը  նախինում է կիբերգրոհներ է իրականացրել չինական հեռահաղորդակցական ընկերությունների վրա`ստանալու համար  Չինաստանի բանկիչներրի sms-հաղորդագրությունները:

Նա նաեւ նշել է, որ ամերիկացիները գրոհներ են կազմակերպել Ցիրնհուա համալսարանի ներքին ցանցի վրա  եւ հոնկոնգյան հառահաղորդակցական «Pacnet» ընկերության գրասենյակի համակարգիչների վրա:Անցած շաբաթ ԱՄՆ դաշնային դատախազը Սնոուդենի նկատմամբ  լրտեսության մեղադրանք էր առաջադրել: Նա մեղադրվում է  ամերիկյան «PRISM» նախագծի գաղտնիքները հրապարակելու մեջ: Ամերիկյան կողմը Հոնկոնգի վարչակազմից արդեն պահանջել է ձերբակալել մեղադրյալին` սպառնալով երկկողմ հարաբերությունների վատթարացմամբ: