Ճապոնացիները գրիպի դեմ պլաստիրի տեսքով պատվաստանյութ են ստեղծել: Կլոր, մեկ սմ տրամագծով պլաստիրն ունի 0,8 մմ երկարությամբ 250 միկրոասեղներ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է հիալուրոնային թթվից եւ պատվաստանյութի բաղադրիչից:
Ճապոնիայի առողջապահության նախարարության մի խումբ գիտնականներ փորձարկել են 20 մարդու եւ պարզել, որ այդ պատվաստանյութի արդյունավետությունը համարժեք է ամբողջ աշխարհում կիրառվող ներարկվող պատվաստանյութերին, հայտնում է Ռիդուսը` վկայակոչելով NHK -ին:
Ճապոնացիները կարծում են, որ պլաստիր-պատվաստանյութի գործնական կիրառումը կսկսվի առաջիկա 5-10 տարվա ընթացքում:




























