Հայտնաբերվել է հարբած մարդու ուղեղում ասոցիատիվ հիշողությունն արգելափակելու կենսաքիմիական միջոց: Գիտնականներն իրենց մեթոդը փորձարկել են առնետների վրա:
Նյարդաֆիզիոլոգներն ապացուցել են, որ հիշողությունը ջնջման ենթակա է հիշեցման պահին: Նման հիշեցումը սկավառակի վերաձայնագրում է, երբ հին նյութի վրա նորն է գրվում: Իսկ եթե հիշեցումից անմիջապես հետո ուղեղում արգելափակվի սպիտակուցի սինթեզը կամ հիշողության կորուստ առաջացնող բաղադրիչ ներարկվի, հիշողությունը կմաքրվի առանց վերաձայնագրման:
Սան Ֆրանցիսկոյում Քալիֆորնիայի համալսարանի եւ Թել Ավիվի համալսարանի գիտնականները լաբորատոր առնետներին սովորեցրել են ալկոհոլին: Այնուհետեւ նրանք սկսել են առնետներին վարժեցնել խցիկներում, որից հետո նրանց վանդակներ են տեղափոխել, որտեղ վերջիններս 10 օր տանջվել են ալկոհոլի պահանջից, գրում է gazeta.ru-ն:
Առնետներին խմելու մասին հիշեցնում էին երկու ճանապարհով. Նրանց տեղադրում էին ծորակով խցիկում կամ էլ հոտոտել էին տալիս սպիրտի լուծույթ: Առնետների գլխավոր խմբին այլեւս չէին հիշեցնում ալկոհոլի մասին: Արդյունքում, առաջին խմբի առնետները կատաղորեն հարձակվում էին խցիկում ալկոհոլ մատակարարող ծորակի վրա, իսկ երկրորդ խմբի մոտ պահանջարկը նվազել էր:
Առնետների երկու խմբերի մոտ էլ չափել էին mTORC1-ը: Գիտնականները հայտնաբերել էին, որ այն առաջին խմբի առնետների ուղեղի մի քանի հատվածում ակտիվ է` ի տարբերություն երկրորդ խմբի: Բուժումն օգնել է, այդպիսի առնետներն ավելի քիչ են սեղմել ծորակը:




























