Հաքերները կոտրել են Հարավային Կորեայի պետական կայքերը, այդ թվում` նախագահ Պան Կին Հեինը, եւ պետական քաղաքականության պորտալը:
Ներկայումս գլխավոր էջի փոխարեն նախագահի կայքում տեղադրված է հաղորդագրություն, որ ռեսուրսն անհասանալեի է` կապված համակարգի ստուգման հետ: Այժմ մասնագետները փորձում են պարզել, թե ով կարող է կանգնած լինել կիբերհանցագործության հետեւում, հաղորդում է «Պոլիտ.Ռու-ն»` վկայակոչելով Yonhap-ին:
Լրատվամիջոցները հաղորդում են, որ հաքերային հարձակումը համընկել է Կորեական պատերազմի 63-րդ տարելիցի հետ: Հաքերային հարձակումից անմիջապես հետո կայքերում տեղադրվել է «Մեծն առաջնորդ Կիմ Չեն Ըն» կարմիր գրությունը:
Համակարգչային անվտանգության մասնագետները կասկածում են, որ Anonymous-ը մասնակից է հարձակմանը:




























