Կրծքով կերակրելը նպաստում է ապագայում կարյերայի զարգացմանը. նման եզրակացության են հանգել Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականները: Այս մասին խոսվում է British Medical Journal-ի (BMJ) հոդվածներից մեկում:

Գիտնականները հետազոտել են երկու խումբ մարդկանց` համեմատելով 10-11 եւ 33-34 տարեկան հասակում նրանց ունեցած սոցիալական կարգավիճակը: Գիտնականները հետազոտել են կրծքով կերակրելու ազդեցությունը մարդկային գործունեության վրա:

Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ կրծքով կերակրելը 24 տոկոսով ավելացնում է սոցիալական կարգավիճակի բարձրացման հավանականությունն ու 20 տոկոսով նվազեցնում սոցիալական «անկման» ռիսկը:

Ինչպես գրում է «Գազետա.Ru-ն», գիտնականները նաեւ պարզել են, որ կրծքով կերակրելը լավացնում է ինտելեկտուալ կարողությունները եւ բարձրացնում է սթրեսակայունությունը: