Apple ընկերության հիմնադիրներից մեկը` Սթիվ Վոզնյակը իր աջակցությունն է հայտնել ամերիկացի գործակալ Էդվարդ Սնոուդենին: Նա հայտարարել է, որ ծրագրավորողի կողմից բացահայտված տեղեկությունները ԱՄՆ ԱԱԳ հնարավորությունների մասին, ցույց է տալիս, որ Նահանգներում ազատության մասին խոսել, նշանակում է «պարզապես կատակել»:
«Կառավարությունը վրդովված է, քանի որ Սնոուդենը նրանց դեմ կոմպրոմատ ուներ: Այն, ինչն անհանգստացնում է ինձ կապված է այն ամենի հետ, ինչ իշխանություններն անում են հանուն ահաբեկչության դեմ պայքարի»,-ընդգծել է Վոզնյակը: «Այդ գործընթացի ժամանակ մենք կորցնում ենք մեր ազատությունը: Ես գնալով ավելի ու ավելի եմ հասկանում, որ դա արվում է ոչ հանուն ազատության եւ ժողովրդավարության: Դա պարզապես կատակ է»,-հավելել է նա, գրում է «Գազետա.Ru-ն»` վկայակոչելով The New York Daily News-ը:
«Սկզբում մտածում էինք, որ տեխնոլոգիան ավելի քիչ կսահմանափակի մեզ, սակայն թվային տեխնոլոգիան ոչ մի մասնավոր բան չի թողնում, անգամ` մեր էլեկտրոնային փոստը»,-եզրափակել է Վոզնյակը:




























