Պեկինի բնակչուհու իմպլանտը պայթել է երկար ժամանակ  կրծքի վրա պառկած մնալու հետեւանքով: Կինը իր նոր iPhone հեռախոսից ունեցած կախվածության պատճառով մահից հազիվ է փրկվել:

Ըստ Այվերսոն մականվամբ չինուհու հարազատների՝ աղջիկը քնում եւ արթնանում է իր հեռախոսի հետ:  Մտերիմները փորձել են օգնել նրան ազատվել կախվածությունից, սակայն՝ ապարդյուն:  Մի օր Այվերսոնը բազմոցին պառկած է մնացել չորս ժամ՝ խաղալով սիրելի Dragon Summon-ը: Խաղի հերթական փուլի հաղթահարման ժամանակ  նրան շեղել է կրծքի սուր ցավը, գրում է Life News-ը:

Ըստ չինուհու՝ ինքը միանգամից չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում: Այնուհետեւ նա բժիշկներին է դիմել, որոնք էլ հայտնել են, որ իմպլանտը պայթել է:

Աղջկան անմիջապես տեղափոխել են մոտակա հիվանդանոց: Միայն վիրաբուժական միջամտությունից հետո է նա իրեն լավ զգացել: