Ռուսական «Yandex» որոնողական համակարգը վերլուծել է օգտատերերի հարցումները` կապված «շտապ» բառի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են ընկերության բլոգում:
Ամենից հաճախ շտապ հարցումները կապված են գումարների որոնման հետ: 24 տոկոս դեպքերում փնտրում են վարկեր եւ միկոպարտքեր, ինչպես նաեւ ֆիզիկական անձանցից պարտքով գումար վերցնելու հնարավոր տարբերակներ:
Երկրորդ հորիզոնականում (14%) են այն հարցումները, որոնք կապված են ապրանքները շտապ գնելու կամ վաճառելու հետ: Մեծամասամբ խոսքը ավտոմեքենաների եւ բնակարանների առք ու վաճառքի մասին է, գրում է «Lenta.ru»-ն:
Շտապ հարցումների թվում հաճախ հանդիպում են նաեւ այնպիսիք, որոնք կապված են աշխատանքի որոնման (11%), վիզաների եւ արտերկրյա անձնագրերի ձեւակերպման (8%) եւ լուսանկարների տպագրության (5%) հետ:

























