Գերմանիայի Գեթինգհենյան համալսարանի եւ Բրիտանիայի Հերֆորդշիրի համալսարանի մի խումբ աստղագետներ ուսումնասիրել են Gliese 667C աստղը եւ նրա շուրջ յոթ պոտենցիալ էկզոմոլորակ են հայտնաբերել, որոնցից երեքը  կյանքի համար պիտանի են եղել,  գրում է  Եվրոպական հարավային աստղադիտարանի կայքը:

Ըստ գիտնականների՝  համակարգը բացառիկ է ոչ թե մոլորակների քիչ քանակությամբ, այլ որ դրա բնակելիության գոտին մինչեւ վերջ լցված է: Բնակելիության գոտու այդ բոլոր երեք էկզոմոլորակները գերերկրներ են եղել, այսինքն՝ նրանց զանգվածը Երկրից ավելին է, սակայն այնքան մեծ չէ, որքան Յուպիտերինը կամ Նեպտունինը: 

Gliese 667C-ը  Gliese 667 եռաստիճան աստղային համակարգի մասն է եւ գտնվում է Երկրից 22 լուսատարի հեռավորության վրա՝ Կարիճի համաստեղությունում, գրում է lenta.ru-ն: Դա համակարգի ամենախամրած աստղն է եւ դրա հավանական բնակելիության գոտին գտնվում է լուսատուին շատ մոտ, ավելի մոտ, քան Մերկուրիի ուղեծիրը: