Ֆանտաստ գրող Արթուր Քլարքի ԴՆԹ-ի նմուշը կուղարկեն տիեզերք, որտեղ կմասնակցի արեւային օդանավի սարքի առաջին թռիչքին: ԴՆԹ-ն ստացվել է Քլարքի մազից, 2008 թվականին, նրա մահից որոշ ժամանակ առաջ:

NASA-ն նախատեսում է այդ առաքելությունն իրականացնել 2014-ի վերջին: Սարքը, որը կփորձի օգտագործել արեւային քամու էներգիան, կկրի Sunjammer անվանումը՝ Քլարքի «Արեւային քամի» (The Wind From the Sun)  պատմվածքի պատվին: 1964-ին գրված այդ պատվածքում հենց այդպիսի սարքերի մասին է խոսվում: Այդ սարքի մշակումը NASA-ի հետ կատարել է Space Services Holdings ընկերությունը, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:

Արթուր Չառլզ Քլարքը անգլիացի գրող եւ դրամատուրգ է, բազմաթիվ գիտաֆանտաստիկ վեպերի ու պատմվածքների հեղինակ: