Yandex-ի գլխավոր էջը, այսօր՝ հունիսի 27-ի կեսօրին, որոշ ժամանակով անհասանելի է դարձել օգտատերերի մի մասի համար: Տարբեր երկրների ու քաղաքաների բնակիչներ Twitter-ում գրել են, որ որոնողական կայքը չի բացվում: Խափանումը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով 11:20-ի սահմաններում, հաղորդում է Lenta.ru-ն:

Ընկերությունն իր միկրոբլոգում հաստատել է ռեսուրսի մասնակի անհասանելիության մասին լուրը: Yandex-ում նշել են, որ «դա տեխնիկական հարց է», որի լուծմամբ արդեն զբաղվում են մասնագետները:

Կայքի խափանում է նկատվել նաեւ Հայաստանում, սակայն այն արդեն վերականգնվել է:

Որոշ օգտատերեր նշել են, որ Yandex-ի աշխատանքի խափանումը համընկել է էլեկտրոնային փոստի հետ կապված նոր ծառայության թողարկման հետ: Նոր ծառայության շնորհանդեսն սկսվել է ժամը 12:00-ին: