Ճապոնական Riken գիտական կենտրոնի մասնագետները մուկ են կլոնավորել, դրա համար օգտագործելով մկան պոչի անոթներից վերցված ընդամենը մեկ կաթիլ արյուն: Դրա համար կենսանյութից առանձնացվել են լեյկոցիտները, որոնք նախկինում կլոնավորման ժամանակ չէին կիրառվում:

Այնուհետեւ գիտնականները կիրառել են այն նույն տեխնոլոգիան, որը կիրառվել էր հայտնի Դոլլի ոչխարի կլոնավորման ժամանակ: Այս մասին նշվում է Biology of Reproduction ամսագրում հրապարակված հոդվածում:

Գիտնականները փորձել են պարզել, թե արդյոք պերիֆերիկ արյունը կարող է օգտագործվել կլոնավորման ժամանակ: Պարզվում է, որ դա լիովին հնարավոր է: Ստացված կլոն-մուկը կրծողների համար բավական երկար կյանք է ապրել եւ բազմանալու կարողություն է ունեցել, հաղորդում է NEWSru.com-ը:

Ներկայումս գիտնականները հույս ունեն, որ այդ մեթոդը կարելի է կիրառել նաեւ այլ կենդանիների վրա: Հետագայում դա թույլ կտա փրկել մեռնող տեսակները: