«ԱրմենՏել» ընկերությունը պատրաստվում է մատուցել IP-TV ծառայություն: Այդ մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը՝ Beeline) նորանշանակ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Առաջին հարցը, որ նշանակումից հետո ինձ մոտ առաջացավ, թե ինչո՞ւ չկա IP-TV, քանի որ հաճախորդները ցանկանում են այդ ծառայությունն ունենալ»,- ասաց Ա. Պյատախինը: Նրա խոսքով՝ «ԱրմենՏելը» ցանկանում է այդ հարցն արագ լուծել, սակայ կարեւորում է որակի ապահովումը: Այդ պատճառով Ա. Պյատախինը դժվարացավ ասել, թե երբ պատրաստ կլինեն առաջարկել նոր ծառայությունը:
Նշենք, որ IP-TV ծառայությունը ինտերնետային փաթեթով հեռուստատեսային հաղորդումների տրամադրումն է:
Հիշեցնենք, որ Ա. Պյատախինը ստանձնել է իր պարտականությունները հունիսի 19-ից:





























