Իրանը «քաղաքական խուսանավում» է անվանել իր քաղաքացիների ձերբակալություններն Իտալիայում եւ պահանջել է անհապաղ ազատ արձակել նրանց: Պաշտոնական բողոքը իրանական իշխանությունները հանձնել են Թեհրանում Իտալիայի դեսպան Ալբերտո Բրադանինիի միջոցով:
Ինչպես հայտնել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը, երկու իրանցիների ձերբակալությունը վկայում է «նոր խաղի» մասին, որը որեւէ կերպ չի ծառայում բարի նպատակների:
Իտալիայում օտարերկրյա մամուլի ընկերակցության անդամներ Համիդ Մասումին եւ Ալի Դամիրկիլուն ձերբակալվել են չորեքշաբթի «Դիպուկահար» գործողության շրջանակներում՝ միտված կանխելու զենքի ապօրինի առաքումներն Իրան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հինգշաբթի օրը Իտալիայի իրավապահները հայտնել են, որ եւս երկու իրանցի հետախուզման մեջ են:
;mso--oxRZh[:Sylfaen'>չկարգավորված խնդիրներ կան։ Դա պոտենցիալ վտանգ է ներկայացնում մեր երկրի ազգային անվտանգության համար",- հայտարարել է Մեդվեդեւը։
Խոսելով Ռուսաստանի սահմաններին կից լարվածության մասին՝ նախագահը նշել է, որ, մասնավորապես, Վրաստանը շարունակում է մեծացնել իր ռազմական պոտենցիալը։
«Ցավոք, շարունակվում է դրսից Վրաստանի ռազմական պոտենցիալի վերականգնումը»,- նշել է Ռուսաստանի առաջնորդը"։



























