Ամերիկացի գիտնականները վերլուծել են «Քեփլեր» տելեսկոպի` Կարապի եւ Քնարի համաստեղությունների միջեւ աստղային կուտակումների տվյալները եւ նկատել են երկու փոքր մոլորակներ, որոնց գոյությունը նախկինում անհնար էր համարվում, նշվում է «Nature» ամսագրում հրապարկված հոդվածում:
««Տարեց» աստղային կուտակումները բացարձակապես նման չեն Արեգակի եւ մյուս լուսատուների, որոնք մոլարկների շքախումբ ունեն, ծագման վայրին: Մենք երկար չէինք կարողանում այնտեղ մոլորակներ գնել, եւ կարծում ենք, որ նրանք չեն կարող ձեւավորվել եւ «ապրել» անբարենպաստ պայմաններում»,-ասել են Քեմբրիջրի աստղաֆիզիկայի կենտրոնի մասնագետները:
Մոլորակները նրանք նկատել են Կարապի համաստեղությունում, NGC 6811 աստղային ցրված կուտակումներում, որոնց պայծառությունը աստիճանաբար նվազել է: Գիտնականները հետեւելով փոփոխություններին` եկել են այն եզրահանգման, որ նրանց «թարթումը» պայմանավորված է նրանց սկավառակների վրա «Kepler-66b» եւ «Kepler-67b» մոլորակների ազդեցությամբ, որոնց շառավիղը Երկրինը գերազանցում է 2,8-2,9 անգամ: Նրանց հաշարկներով` մոլորակները պատկանում են «մինի նեպտունների» դասին, որոնք գազային հսկաներ են` խոշոր քարային միջուկով:





























