IRIS ամերիկյան արեւային հեռադիտակը Pegasus XL արբանյակի օգնությամբ հաջողությամբ դուրս է բերվել ուղեծիր, հայտնում է NASA-ի կայքը:
L-1011 Stargazer կրիչ-օդանավը Քալիֆորնիայի Վանդենբերգ ավիակայանից մեկնարկել էր Երեւանի ժամանակով ժ. 05:30-ին, Խաղաղ օվկիանոսի տարածքից հրթիռի նետումը տեղի էր ունեցել դրանից մեկ ժամ անց, իսկ 10 րոպե անց NASA-ի մասնագետները հայտնել էին սարքի՝ հաջողությամբ ուղեծիր դուրս գալու մասին:
IRIS արեւային աստղադիտակը փոքր տիեզերական սարքերի շարքից է, այն կշռում է 200 կգ: Ընդ որում, նրա արժեքն է 181 միլիոն դոլար:
IRIS-ն ուլտրամանուշակագույն հեռադիտակ է` 20 սմ տրամագծով հայելիով: Այն կարող է բարձր թողունակությամբ լուսանկարներ կատարել մի քանի վայրկյանը մեկ: Տվյալ հեռադիտակը նախատեսված է Արեգակի քիչ ուսումնասիրված հատվածների հետազոտության համար, հայտնում է NEWSru Israel-ը:
Rbc-ն գրում է, որ IRIS-ը կդառնա Արեգակի ուսումնասիրման NASA-ի ծավալուն նախագծի մի մասը:





























