Իրանը կարող է շուտով ԱԷՄԳ-ին փոխանցել երկրում նոր ԱԷԿ-ների տեղադրման համար ընտրված հարթակների ցուցակը: Այս մասին լրագրողներին է հայտնել Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար, ՄԱԳԱՏԷ-ի կոնֆերանսում եւ «Ատոմէքսպո-2013» համաժողովում իրանական պատվիրակության ղեկավար Ֆերեյդուն Աբբաս Դավանին:

ԱԷՄԳ-ի կոնֆերանսում իրանական պատվիրակության ղեկավարը հիշեցրել է, որ Իրանն ավելի վաղ բազմիցս հայտարարել էր «Բուշեր» ԱԷԿ-ն ընդլայնելու ծրագրերի մասին եւ ընդգծել, որ այդ կայանի հարթակում ծրագրվում է կառուցել եւս 3 էներգաբլոկ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա հաղորդել է նաեւ, որ Իրանն արդեն սկսել է իր տարածքում արտադրել միջուկային ռեակտորների համար նախատեսված սարքավորումներ: «Մենք գրեթե ավարտել ենք 360 Մվտ հզորությամբ ռեակտորների մշակումը: Այդ ռեակտորների գլխավոր սարքավորումը սկսել ենք արտադրել սեփական ուժերով` մեր երկրի տարածքում»,-հայտարարել է Դավանին:

Դավանին հաղորդել է նաեւ, որ Իրանի նոր կառավարությունը չի փոխի ատոմային վառելիքի եւ ատոմային էներգիայի արտադրման, ինչպես նաեւ ուրանի հարստացման ծրագրերը, հաղորդում է «Gazeta.Ru-ն»:

Նրա խոսքով` Իրանի միջուկային ծրագիրը երկու նպատակ ունի` ատոմային էներգիայի եւ ռադիոիզոտոպային արտադրանքի ստեղծում: