Google-ի մասնագետները Android օպերացիոն համակարգով խաղային վահանակ եւ ձեռքի ժամացույց են ստեղծում: Խաղային սարքն ամենայն հավանականությամբ պլանշետի տեսք կունենա:

The Wall Street Journal-ը, սեփական իրազեկ աղբյուրները վկայակոչելով, գրում է,  որ ընկերությունը ցանկանում է  մրցել  Apple-ի հետ, որը, համաձայն չհաստատված տվյալների, նույնպես մտադիր է դուրս գալ խաղային սարքերի շուկա: Տեսախաղերի շուկայում ներկայումս առաջատար են Microsoft-ը՝  Xbox սարքերով, եւ Sony-ն՝ PlayStation շարքով:

Ինչ վերաբերում  է «խելացի» ձեռքի ժամացույցներին, այս շուկայում մեծ աճ է սպասվում, կարծում են փորձագետները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նման սարքեր ստեղծելու ուղղությամբ է աշխատում Apple-ը, իսկ Samsung-ը պաշտոնապես հաստատել էր ձեռքի համակարգչի մշակումը: