Microsoft Bing քարտեզների վրա հայտնաբերել են ռուսական արտադրության անտեսանելի ինքնաթիռ: Ենթադրվում է, որ դա 1,44 նախագծի ՄԻԳ է, այսինքն` ՌԴ` նման սարք պատրաստելու առաջին փորձերից, գրում է «Կոմպյուտերրա»-ն:
Ինչպես գրում է «Կոմպյուտերրա»-ն, վկայակոչելով Foreign Policy-ն, այդ ինքնաթիռը դժվարությամբ է հայտնաբերվում ռադարների վրա: 1,44 նախագիծը պետք է բավականին արագ եւ մանեւրային լիներ: 2001-ին ինքնաթիռը պետք է պահեստավորվեր, իսկ նախագիծը` դադարեցվեր: Սակայն դատելով քարտեզներից` դա տեղի չի ունեցել:
Հնարավոր է, որ հենց այս ինքնաթիռի նախագիծն է Ռուսաստանն ուղարկել Չինաստանին: 2010-ին Չինաստանի կողմից ներկայացված J-20 անտեսանելի ինքնաթիռը շատ նման էր 1,44-ին: ՄԻԳ-ում պնդում էին, որ չինացիները գծագրերը ստացել են առանց ռուսական կողմի համաձայնության:





























