Հունիսի 28-ի երեկոյան վրացի իրավապահները ձերբակալել են հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբորը` Արմեն Չախալյանին, հայտնում է «Գռուզիա  Online»-ը` վկայակոչելով Ախալքալակի բնակիչներից մեկին:

Ըստ աղբյուրի` Արմեն Չախալյանը մեղադրվում է Նինոծմինդայում անկարգությունների կազմակերպման մեջ: Թե ինչ անկարգություններ են, եւ ինչով են պայմանավորված, չի հաղորդվում: 

Ըստ ականատեսի` ձերբակալմանը մասնակցել են «Նինոծմինդայի, Ախալքալակի ոստիկանությունները եւ դիմակներով եւ ինքնաձիգներով հատուկջոկատայինները»: Տվյալ տեղեկության պաշտոնական հաստատում առայժմ չի եղել: