Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել: Գեոմագնիսական ալիքների ինդեքսը հունիսի 29-ի առավոտյան հասել է  5-ի` փոթորիկը բնորոշող նվազագույն  մակարդակի, իսկ հետո  արդեն` 6-ի, հաղորդում  է Ռոսհիդրոմետի կիրառական երկրաֆիզիկայի կենտրոնը:

Նշվում է, որ գեեոմագնիսական փոթորկի պատճառը արեւային քամու արագ հոսքն է, որը հագեցած է լիցքավորված մասնիկներով, որի աղբյուրը Արեգակի վրա գտնվող արեւապսակի անցքն է, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»: Այդ անցքը գիտնականները նկատել էին «Ստերեո» զոնդի  լուսանկարների վրա  դեռ 10 օր առաջ եւ կանխատեսել, որ հունիսի  28-29 –ը, երբ այն կթեքվի Երկրի կողմը, կարող է չափավոր մագնիսական փոթորիկ առաջանալ: