«Yahoo!» ընկերությանը պատկանող «AltaVista» որոնողական համակարգը հուլիսի 8 –ին կդադարեցնի աշխատանքը, նշվում է «Yahoo!» -ի բլոգում: «AltaVista»-ից օգտվողներին առաջարկվում է օգտվել «Yahoo! Search» -ի ծառայություններից:
«AltaVista в Yahoo!»-ի աշխատանքը դադարեցնելու մասին հայտարարվել է առաջին անգամ: Հուլիսի սկզբին «AltaVista»-ի հետ միասին փակվել են նաեւ «Yahoo!»-ի մյուս ծառայությունները, այդ թվում` «RSS Alert»-ը, «Neighbours»-ը, «FoxyTunes»-ը, հաղորդում է «Lenta.ru»-ն:
«AltaVista»-ը ամենապահանջված որոնողական համակարգերից էր 2000թթ. սկզբին, սակայն չդիմացավ «Google»-ի հետ մրցակցությունը: «Yahoo!»-ն «AltaVista»-ն գնել էր 2003թ-ին:





























