Մետրոյի  օդը կարող է քայքայել գենոֆոնդը: Նման եզրահանգման են եկել Ստոկհոլմի Կարոլինայի համալսարանի գիտնականները:

Մասնավորապես, նրանք պարզել են, որ այդ օդի մեջ պարունակվող փոքր մասնիկները կարող են քայքայել ԴՆԹ-ն: Խոսքն առաջին հերթին երկաթի մասնիկների մասին է, որոնք առաջանում են ռելսերի անիվներիի շփումից: Այդ մասնիկները ներթափանցում են թոքերի մեջ եւ ձեւավորում այսպես կոչված ազատ ռադիկալներ, որոնք բացասաբար են ազդում ԴՆԹ-ի վրա, հաղորդում է  «Foodclean.ru»-ն:

Ըստ գիտնականների` մետրոյի օդը պետք է անպայման մաքրվի, այլապես բոլոր ուղեւորների մոտ մեծ է օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը: