Այսօր` հունիսի 29-ին մահացել է 79-ամյա համակարգչային ծրագրավորող, ֆուտուրոլոգ եւ ֆիլանտրոպ Ջեյմս Մարտին, ով ժամանակակից ինտերնետի մասին կանխատեսում էր արել դրա ի հայտ գալուց 25 տարի առաջ եւ եղել էր ավիատոմսերի ամրագրման «Sabre» համակարգի ծրագրավորողներից մեկը:
Գիտնականին գտել են նրա սեփական` Ագարս Aյլենդ կղզում, որտեղ նա ապրում էր վերջին 16 տարին: Նա մահացել է բնական ճանապարհով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ծրագրավորման վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ Ջեյմս Մարտին ընդգրկվել է «Computerworld» ամսագրի կազմած 25 անձանց ցուցակում, ովքեր ազդեցություն են ունեցել կիբեռնետիկ տեխնոլոգիաների զարգացման վրա:





























