Ամերիկյան Juniper Networks ընկերության վերլուծաբանների հրապարակած վերջին տվյալներով, սմարթֆոնների եւ պլանշետների համար վնասակար ծրագրերի քանակը վերջին մեկ տարում աճել է 6 անգամ:  

Գրեթե 2 մլն բջջային հավելվածների վերլուծության վրա հիմնված զեկույցի տվյալներով, վնասակար ծրագրերի 92 տոկոսը բաժին է հասնում Android օպերացիոն համակարգին: Ընդամենը ցանցում ավելի քան 276 հազար վնասակար ծրագիր կա, հաղորդում է HWP.ru-ն:

Հարկ է նշել, որ կիբերհարձակումների ամենամեծ քանակությունը իրականացվում է երկու երկրներից` Ռուսաստանից եւ Չինաստանից:

Բջջայինների համար վնասակար ծրագրերի` այսպես կոչված SMS-տրոյանների հիմնակն մասը կեղծ ծրագրերն են: Հաճախ հաքերները կեղծ ծրագրեր են ստեղծում Google Play, Skype, Adobe Flash, Angry Birds ծրագրերի , նաեւ հակավիրուսների տեսքով: