Իրանի դիվանագիտական գերատեսչությունը պաշտոնապես հաստատել է, որ լրտեսության մեղադրանքով մի քանի սլովակ պարապլաներիստներ են ձերբակալվել:

«Նրանք Իրան են ժամանել որպես զբոսաշրջիկներ, սակայն իրենց հետո ոչ ստանդարտ սարքավորումներ են ունեցել»,- լրատվամիջոցներին հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Արակչին` ավելացնելով, որ նրանք խախտել են երկրի օրենքն ու ձերբակալվել են, տեղեկացնում է «Ռոսբալտը»:Սոլովկիայի լրատվամիջոցների փոխանցմամբ` ձերբակալությունը տեղի է ունեցել երեք շաբաթ առաջ: Հինգ կամ վեց սլովակներ ձերբակալվել են` օդից ռազմական օբյեկտները լուսանկարելու մեղադրանքով: