Մի շարք արբանյակային հեռարձակող համակարգեր, որոնք վերահսկվում են եվրոպական ընկերությունների կողմից, դադարել են հեռարձակել իրանական հեռուստաալիքները` ԱՄՆ կողմից պարտադրվող պատժամիջոցների պատճառով:
Մասնավորապես, հուլիսի 1-ից եվրոպական Hotbird, Eutelsat, Intelsat եւ ավստարալական Optus արբանյակային համակարգերը չեն հեռարձակելու իրանական Press TV անգլալեզու հեռուստաալիքը: Դադարեցվել են նաեւ իսպանալեզու Hispan TV-ի, լրատվական al-Alam հեռուստաալիքի եւ ժամանացային iFilm-ի հեռարձակումները, հաղորդում է Press TV-ն:
Գործակալության տվյալներով`հունիսի 19-ին Իրանի հեռարձակման ծառայությունը Intelsat ընկերության կողմից տեղեկացվել է, որ ԱՄՆ կողմից Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ ընդդունելու կապակցությամբ հուլիսի 1-ից դադարեցվում է ծառայությունների տրամադրումը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Press TV-ի հեռարձակումը տեղական մակարդակով արգելափակվել է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Իսպանիայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:





























