Nokia-ն Siemens AG-ից գնում է Nokia Siemens Networks (NSN) համատեղ ձեռնարկության  50 տոկոսի մասնաբաժինը:

Գործարքի արժեքը 1,7 մլրդ եվրո է, որից  1,2 մլրդ-ը կվճարվի կանխիկ, եւս 500 միլիոն եվրոն՝ փոխառության տեսքով:

Գործարքը կավարտվի այս տարվա երրորդ եռամսյակում, որից հետո ռոութերներ եւ բջջային այլ սարքավորում արտադրող ընկերությունն ամբողջովին կանցնի ֆիննական ընկերության վերահսկողության տակ, ասվում է NSN մամուլի հաղորդագրությունում:

Անցյալ տարի NSN-ն ընդգրկուն վերակազմակերպում էր իրականացրել, որի հետեւանքով ընկերության անձնակազմը կրճատվել էր 17 հազար մարդով:   Դրա շնորհիվ կազմակերպությունը նորից եկամտաբեր էր դարձել. առաջին եռամսյակում  մաքուր եկամուտը կազմել էր  899 միլիոն եվրո, որը 117%-ով ավելին էր, քան մեկ տարի առաջ, թեեւ շահույթը պակասել էր  5%-ով, հայտնում է «Վեստի էկոնոմիկան»:

NSN-ը սարքավորում է, որը կիրառվում է  LTE ցանցերում, որոնք առաջիկայում  կշարունակեն  արագ աճել: