Եվրոպական շուկաներում վաճառված սմարթֆոնների գրեթե կեսը բաժին է ընկնում Samsung ընկերությանը: Samsung-ի արտադրանքը զբաղեցնում է եվրոպական շուկայի 70 տոկոսը, Apple-ինը` 20, իսկ Windows Mobile-ինը` ընդամենը 7 տոկոսը:
Ընդ որում, ԱՄՆ-ում Apple-ի դիրքերը ավելի կայուն են: Վերջին տարվա ընթացքում այնտեղ iOS համակարգով սարքերի բաժինն ավելացել 3,5 տոկոսով` հասնելով 42 տոկոսի:
Microsoft-ը փորձում է հասնել իր մրցակիցներին. Եթե նախորդ տարի Windows-ով սմարթֆոնները շուկայում զբաղեցնում էին 4,3 տոկոս, ապա այս տարի այդ ցուցանիշը կազմում է 7 տոկոս:
Ամենավատ վիճակում է կանադական BlackBerry-ն: Եվրոպայում դրա վաճառքը 7 տոկոսից նվազել է 2,5 տոկոսի:
Ինչպես գրում է «Վեստի Էկոնոմիկան», Android-ի դիրքերը կարող են ճնշման տակ հայտնվել առաջիկա ժամանակներս:





























