Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ուրբաթ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլի հետ։

Զրույցի ընթացքում նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը, տարածաշրջանային եւ միջազգային նշանակության, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության հաստատմանն առնչվող հարցեր։