Windows 8-ն առաջին անգամ գերազանցել է Vista օպերացիոն համակարգին: Այսպիսին են Net Applications-ի վիճակագրության տվյալները:

«Ութը» Vista-ին գերազանցել է 2013թ. հունիսին: Այդ ամիս Windows 8-ը զբաղեցրել է շուկայի 5,1% -ը, իսկ Vista – ն` 4,62%.-ը: Համեմատելու համար` մայիսին Vista-ի չափաբաժինը կազմում էր 4,51%, իսկ Windows 8-ը`  4,27%:

Աշխարհում ամենատարածված  օպերացիոն համակարգ է շարունակում մնալ Windows 7 –ը, որի մասնաբաժինը շուկայում կազմում է 44,37% : 37,17% -ով երկրորդ տեղում է Windows XP-ն:

Vista-ն թողարկվել էր 2007թ. հունվարին: Այն փոխարինելու էր եկել Windows XP-ին, որն այդ ժամանակ արդեն նշել էր հնգամյակը:  Մի շարք նորամուծությունների եւ սահմանափակ համատեղելիության պատճառով Vista-ն օգտվողների կողմից վատ էր ընդունվել: 

  Vista-ի «ծաղկման» շրջանը 2009թ. հոկտեմբերն էր:  Այդ ժամանակ օպերացիոն համակարգը գրավել էր շուկայի 19,06%-ը, որը նրա առավելագույնն էր: «Յոթի» թողարկվելուց հետո  Vista-ի մասնաբաժինն սկսել էր նվազել,  գրում է lenta.ru-ն:

Windows 8-ը հայտնվել էր 2012թ. հոկտեմբերին:  ՕՀ-ի տարածվածության աճը հունիսին կարելի է բացատրել Windows 8.1-ի թողարկմամբ: Թարմացման այս տարբերակը տարածվում է անվճար: