Mail.Ru Group ընկերությունը հայտարարել է, որ  «Որոնում Mail.Ru» ծառայությունը տեղափոխել է սեփական  որոնողական տիրույթ:  Ընկերության ներսում ստեղծված տեխնոլոգիաների շնորհիվ կմշակվեն օգտվողներից ստացված  բոլոր որոնողական հարցումները: Մինչեւ հուլիսի  1-ը Mail.Ru-ն երկու որոնողական  համակարգեր էր կիրառում. Google –ը եւ սեփական Go.mail.ru-ն: Որոնումների  60%-ը կատարվում էր Google որոնիչով, եւ միայն 40% -ը`Go.mail.ru-ով:

 Mail.Ru որոնողական համակարգն Google տեխնոլոգիայով աշխատել է  2003-2009թթ., իսկ ավելի ուշ` 2010թ. հունվարից, հայտնում է  CNews.ru-ն:  Lenta.ru-ն նշում է, որ հիմնականում դրանք գլոբալ հարցումներ են եղել, մինչդեռ Go.mail.ru-ն որոնել է ռուսական տիրույթում:  2009-2010թթ. կայքն օգտագործել է «Յանդեքսի» որոնիչը, որից ստիպված է եղել հրաժարվել իր էջին ընկերության լոգոն հաստատելու պահանջի պատճառով: 

Այսօր «Որոնում Mail.Ru» -ն  ռուսական տիրույթի երրորդ որոնողական համակարգն է «Յանդեքսից» եւ Google-ից հետո, որի չափաբաժինն ըստ  LiveInternet-ի, կազմում է համացանցի ռուսալեզու տիրույթում որոնումների   8,7%-ը: