ԱԷՄԳ-ն Հայաստանին մոտ 1 մլն դոլար կհատկացնի` չափագիտության ազգային ինստիտուտի արդիականացման համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ինստիտուտի տնօրեն Վահան Սահակյանը: Նոր սարքավորումները նախատեսված կլինեն ճառագայթման մակարդակը չափող սարքավորումների թեստավորման համար:
Արդիականացումը կիրականացվի երկու փուլով: Առաջինի շրջանակում, ընթացիկ տարվա օգոստոսին եւ հոկտեմբերին, ինստիտուտ կառաքվի սարքավորումների երկու խմբաքանակ` Հայկական ԱԷԿ-ի չափիչ եւ այլ սարքերի թեստավորման համար: Երկրորդ փուլով ինստիտուտը նախատեսում է ստանալ բժշկական ռենտգենային սարքերի թեստավորման սարքավորումներ:





























