Ավստրալիայի արեւելյան ափին հայտնաբերված եվրոպոիդ ռասային պատկանող տղամարդու գանգը գիտնականներին ստիպել է ենթադրել, որ անգլիացի Ջեյմս Կուկը հարավային մայրացամաքի արեւելյան ափ հասած առաջին եվրոպացին չէր:
Գանգը հայտնաբերվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում, Թարի քաղաքից ոչ հեռու: Փորձաքննությունը ցույց է տվել, որ տղամարդը ծնել է մոտավորապես 1650թ-ին եւ մահացել 1660 եւ 1700թթ միջեւ, գրում է բրիտանական «Telegraph»-ը:
Անգլիացի Կուկը պաշտոնապես առաջին եվրոպացին է համարվում, ով մայրցամաքի արեւելյան ափ էր հասել 1770թ. ապրիլի 29–ին:





























