Հնդկաստանի Շրիհարիկոտա կղզում տեղակայված միակ տիեզերկայանից թողարկվել է IRNSS-1A հնդկական 7 նավիգացիոն արբանյակներից առաջինը:
Մեկնարկը տեղի է ունեցել հուլիսի 1-ին` տեղի ժամանակով 23:41: Մոտավորապես 20 րոպե անց PSLV-C22 հրթիռ-կրիչը արբանյակը դուրս է բերել հասարակածային օրբիտա, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Սարքի քաշը 1,425 տոնն է: Երկրորդ արբանյակը ծրագրվում է թողարկել 3 ամիս անց, մյուսները` 2014-2015թթ:
Արբանյակը նախատեսված է ինչպես քաղաքացիների կարիքները հոգալու համար, այնպես էլ ռազմական նշանակություն ունի:




























