«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է սահմանամերձ գյուղերի երեխաների համար իրականացվող «Երկու օր հեքիաթում» սոցիալական ծրագրի աջակցման մասին:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից հայտնում են, թե ծրագրի շրջանակում Չինարի գյուղի ավելի քան 50 աշակերտ այցելեցին մանկական ժամանցի եւ հանգստի տարբեր վայրեր Երեւան քաղաքում, եղան «Beeline կապի թանգարանում» եւ ծանոթացան բաժանորդների սպասարկման կենտրոնի օպերատորների աշխատանքին: Կապի թանգարանում 8-14 տարեկան երեխաներին ներկայացվեց Հայաստանի հեռախոսակապի զարգացման պատմական զարգացումը` սկսած 19-րդ դարի հեռագրի սարքից մինչեւ մեր օրերի նորարարական բարձր տեխնոլոգիական լուծումներ:

Չինարի գյուղի երիտասարդ հյուրերի հետ հանդիպեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Դիմելով երեխաներին` ընկերության ղեկավարն ասաց. «Ինձ համար շատ հաճելի է տեսնել Ձեր ուրախ եւ հետաքրքրված դեմքերը: Հույս ունեմ, որ Դուք դեռ երկար կհիշեք Ձեր այցը Երեւան եւ «ԱրմենՏել» ընկերություն: Երեխաների աջակցությանն ուղղված մեր սոցիալական ծրագրերում   «ԱրմենՏել»-ի հիմնական նպատակն երեխաների կյանքն ավելի վառ եւ կենսուրախ դարձնելն է, իսկ նման սոցիալական նախաձեռնությունները մեզ մոտ արդեն դարձել են բարի ավանդույթ»:

«Երկու օր հեքիաթում» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի երիտասարդ հյուրերն այցելեցին նաեւ Ջրաշխարհ, մանկական ժամանցի կենտրոններ, կենդանաբանական այգի, ծանոթացան եւ շփվեցին շատ հետաքրքիր ու հայտնի մարդկանց հետ:

Նշենք նաեւ, որ ծրագրին աջակցել են ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունն, ինչպես նաեւ Կրթության եւ գիտության նախարարությունը: Նշենք նաեւ, որ ծրագիրը միավորել էր բազմաթիվ բլոգերներ, սոցիալական ցանցերի օգտատերեր, պետական գործիչների, բիզնեսի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: