Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երիտասարդ գիտնականների խորհուրդը Լենինի պողոտայով երթ է անցկացնում, որին մասնակցում է մոտ 400  մարդ: Մասնակիցները տանում են «Ռուսաստանի գիտության խորհրդանշական դագաղը»:

Երիտասարդ գիտնականները ուղեւորվել են ռեպի ՌԳԱ՝ արհմիության ցույցին միանալու:

Հավաքվածները պահանջում են դադարեցնել ՌԳԱ-ի բարեփոխման մասին օրինագծի դիտարկումը եւ հանրային լայն քննարկումներ կազմակերպել, գրում է «Նովի Ռեգիոնը»:

Հիշեցնենք, հունիսի  27-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը  եւ կրթության նախարար Դմիտրի Լիվանովը հայտարարել էին Ռուսաստանի գիտությունների եւ մնացած այլ ակադեմիաները բարեփոխելու մասին: ՌԳԱ-ի բարեփոխման մասին օրինագծի հանկարծակի հայտնվելը, ըստ որի ՌԳԱ-ն կդառնա կառավարությանն առընթեր «հետաքրքրության ակումբ», արժանացել է գիտական միջավայրի կատաղի դիմադրությանը: