Թեհրանն ատոմային ռումբ ունենալու իմաստ չի տեսնում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը՝ Russia Today-ին տված հարցազրույցում:
«Մեզ պետք չէ ատոմային զենք: Միթե մենք կարող ենք այն օգտագործել: Մարդկությունն անցել է իր պատմության այն ընթացքը, երբ կարելի էր ատոմային զենք կիրառել»,-ասել է Իրանի նախագահը:
Ահմադինեժադը, ում լիազորություններն ավարտվում են օգոստոսի 3-ին, ընդգծել է, որ իր երկիրը հանդես է գալիս ԱՄՆ-ի հետ երկխոսության օգտին, բայց միայն իրավահավասարության հիմքով: «Բայց երբ որեւէ մեկը մուրճը մոտեցնում է ձեր գլխին եւ առաջարկում երկխոսություն սկսել, դա դժվար թե հնարավոր է: Երկխոսությունը ենթադրում է հավասարություն եւ չի կարող բռնության գործիք լինել»,-ընդգծել է Իրանի նախագահը:





























