Opera Software ընկերությունը թողարկել է Opera 15 բրաուզերի կայուն տարբերակը՝ Windows-ի եւ OS X-ի համար: Այս մասին նշվում է բրաուզերին նվիրված բլոգում:
Բրաուզերի հիմնական հատկություններն են. էքսպրես վահանակ, «առաջարկություններ» եւ «խնայատուփ» գործքներ, թրաֆիքի սեզմման գործառույթ, միասնական տող որոնողական հարցումների եւ կայքերի հասցեների համար:
Opera 15-ի բետա տարբերակը դուրս է եկել մայիսի վերջին: Բրաուզերը նախատեսում է նորացման երեք աղբյուր՝ Stable (կայուն տարբերակ), Next (բետա տարբերակ) եւ Developer (նախնական տարբերակ, որտեղ կարող են լինել սխալներ):





























