Windows Store խանութում հավելվածների թիվը գերազանցել է 100 հազարը, հաղորդում է Windows App Builders միկրոբլոգը:

Խանութը բացվել է 2021-ի հոկտեմբերին, Windows 8 օպերացիոն համակարգի թողարկման հետ միաժամանակ: Այսպիսով, 100 հազարի ցուցանիշին հասնելու համար խանութին 8 ամիս է պետք եղել:

Windows Store-ը նախկինի պես ծրագրերի քանակով լրջորեն զիջում է Google Play (այստեղ կա մոտ 700 հազար ծրագիր) եւ App Store (այստեղ կա 850 հազար ծրագիր՝ iPhone-ի եւ 350 հազար iPad-ի համար) խանութներին:

Այդուհանդերձ, Windows Store-ը մ,րցակից խանութներից առաջ է անցել աճի տեմպերով: