Google Glass ակնոցներն արդեն բրաուզեր ունեն: Այն ներառված է հերթական նորացման մեջ, որն իր ակնոցների համար թողարկել է Google-ը:
Կայքերում այդ նորարարության համար օգտագործվում է սենսորային վահանակ: Վեբ էջը կառավարելու համար պետք է մատը հպել վահանակին. Մասշտաբը փոխելու համար պետք է երկու մատները վահանակի վրա հեռացնել իրարից:
Վեբ-էջն ամբողջությամբ չի տեղավորվում ակնոցի էկրանին եւ որպեսզի տեղափոխենք էջի կատիվ մասը, պետք է սենսորային վահանակի վրա երկու մատներով եւ գլխով շարժում անել:
Նախկինում Google-ի ակնոցներում կար միայն որոնողական հավելված. այն ցույց էր տալիս որոնման արդյունքը, բայց հնարավորություն չէր տալիս անցնել հենց այդ էջ:





























