Պլուտոնի երկու արբանյակներ, որոնք պայմանականորեն հաշվառված էին որպես P4 եւ P5, ստացել են իրենց պաշտոնական անվանումները` Կերբեր եւ Ստիքս: Այս մասին հաղորդում է Միջազգային աստղագիտական միությունը:

Անվանումները պատահաբարչեն ընտրվել, այլ որոշակի սկզբունքով, գրում է «Lenta.Ru»-ն. դրանք պետք է վերաբերեին անտիկ դիցաբանության մեռյալների աշխարհին: Հին հռոմեական դիցաբանությունում Պլուտոնը մեռյալների թագավորության տիրակալն էր, իսկ Հարնոմը, որի պատվին կոչվել է խոշորագույն արբանյակը, հոգիները տեղափոխում էր Ստիքս գետի մի ափից մյուսը: Նիկտան գիշերվա աստվածուհին էր, Հիդրան` ստորերկրյա ջրերի հրեշը, Կերբերը` մեռյալների թագավորության պահակը:

Նախապես առաջարկված «Հրաբուխ» անվանումը մերժվել է: