Ամերիկյան Apple ընկերության թիմում նոր թոփ-մենեջեր է հայտնվել. Yves Saint Laurent նորաձեւության տան նախկին գործադիր տնօրեն Փոլ Դենեւը զբաղեցրել է հատուկ նախագծերի ստորաբաժանման փոխնախագահի պաշտոնը: Ծրագրվում է, որ նա ուղղակիորեն ենթարկվելու է նաեւ ընկերության ղեկավար Թիմ Քուքի հրահանգներին:
Ավելի վաղ YSL նախկին թոփ-մենեջերն արդեն հասցրել էր 90-ականներին աշխատել iPhone-ի արտադրողի եվրոպական ստորաբաժանումում: Նա 7 տարիների ընթացքում զբաղեցրել է ընկերության մարքեթինգի հարցերով տնօրենի պաշտոնը: YSL-ի գործադիր տնօրենի պաշտոնը նա զբաղեցրել է 2011-ի ապրիլին: Նա նաեւ աշխատել է Lanvin եւ Nina Ricci նորաձեւության տներում:
Ինչպես հաղորդում է AppleInsider-ը, Դենեւի նշանակումը կարող է կապված լինել ծրագրվող iWatch-ի` շուկա մտնելու նախագծի հետ:
Ենթադրվում է, որ Դենեւի փորձը «լյուքս կատեգորիայի ապրանքների վաճառքի հարցում կօգնի նախապատրաստվող Apple արտադրանքի առաջխաղացման ավելի արդյունավետ ռազմավարություն մշակել», գրում է «Gazeta.Ru»-ն:





























