ԱՄՆ-ի Պետդեպի միջազգային տեղեկատվական ծրագրերի բյուրոն երկու տարվա ընթացքում 630 հազար դոլար է ծախսել Facebook սոցցանցում իր էջի գովազդի համար:
Գովազդի հաշվին բյուրոն մտադիր է եղել զգալիորեն բարձրացնել էջի «լայքերի» քանակը: Ըստ The Washington Examiner հրատարակչության տվյալների՝ դա նրան հաջողվել է, եւ 2011թ.-ից մինչեւ 2013թ. մարտը դրանց քանակը 100 հազարից աճել է մինչեւ երկու միլիոնի:
Սակայն Պետդեպում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ էջի նոր հավանողների մեծ մասը նպատակային լսարան չէ: Նրանց ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են, որոնք ակտիվ չեն մասնակցում էջի քննարկմանը եւ գրեթե չեն կարդում թարմացումները, գրում է lenta.ru-ն:
Պետդեպի աշխատակիցները բողոքել են ղեկավարությանը՝ հարկատուների փողերը ոչ նպատակային վատնելու համար: Իր հերթին կարգավորողը ստուգման արդյունքում մատնանշել է բյուրոյի գովազդային մարտավարության բազմաթիվ սխալներ, այդ թվում նաեւ նպատակային լսարան ունենալու վերջինիս անկարողությունը:





























