Ճապոնացի գիտնականներին հաջողվել է լյարդ աճեցնել մարդու ցողունաբջիջներից: Այդ բջիջները վերածվել են 4 մմ տրամագծով սկավառակի, որը հաստատել է իր գործունակությունը՝ փորձարկվող մկների օրգանիզմում տեղադրվելով:
Մկների օրգանիզմում ցողունաբջիջներից ստացված լյարդի փոխպատվաստումն ապացուցել է իր կենսունակությունը: Վիրահատությունից երկու օր անց կենդանու արյունատար անոթները միացել են լյարդի անոթներին, իսկ բջիջները շարունակվել են զատվել, օրգանն սկսել է աճել, գրում է lenta.ru-ն:
Դեռ չի խոսվում ցողունային բջիջներից ստացված լյարդի փոխպատվաստման պրակտիկայի ներդրման մասին: Գիտնականները մտադիր են սկզբում հետեւել մկան օրգանիզմում արհեստական լյարդին՝ դրա անվտանգության եւ կայունության հարցում համոզվելու համար: Նախկինում որոշ գիտական աշխատանքներ ցույց են տվել, որ ցողունաբջիջները հաճախ ուռուցքայինի են վերաճում, այդ պատճառով էլ պետք է համոզվել նոր լյարդի՝ աճը սահմանափակելու ունակության մեջ եւ պահպանել պահանջվող գործառույթները:





























