«Օդնոկլասնիկի» սոցցանցը հուլիսի 4-ին թողարկել է անգլալեզու տարբերակը:
Ավելի վաղ «Օդնոկլասնիկի»-ն անգլերեն էր դարձրել կայքի բջջային տարբերակը, իսկ հուլիսի 4-ին՝ բրաուզերայինը, Lenta.ru-ին պատմել է սոցցանցի մամուլի քարտուղար Մարիա Լապուկը:
Սոցցանցի ղեկավար Իլյա Շիրոկովը հայտնել է, որ արտասահմանից ամեն օր «Օդնոկլասնիկի» է մտնում երեք միլիոն օգտվող, ինչը կազմում է կայքի ընդհանուր լսարանի 7,6%-ը: Այդ պատճառով էլ անգլալեզու տարբերակի թողարկումը կայքի ղեկավարությունը համարում է «տեղայնացման տրամաբանական շարունակությունը»: Անգլալեզու տարբերակն օգտակար կլինի բազմաթիվ ապրանքանիշների համար, որոնք խմբեր ունեն սոցցանցում:
«Օդնոկլասնիկի» սոցցանցը բացվել է 2006թ.: Ներկայումս դրա ամենօրյա լսարանը կազմում է 34 միլիոն օգտվող: 2012թ. սոցցանցը կայքի ինը լեզուներով տարբերակներ էր թողարկել: Ըստ ընկերության տվյալների՝ այսօր այդ տարբերակներից ամեն օր օգտվում է 2 միլիոն մարդ:





























