Համակարգչային խաղերը նպաստում են ուղեղի զարգացմանը, վկայում է Դյուկի համալսարանի ամերիկացի  գիտնականների հետազոտությունը: 

Իրենց աշխատանքում մասնագետները փորձեր են կատարել դեռահասների մի քանի խմբերի շրջանում: Առաջին խմբում միայն խաղամոլներ են եղել, իսկ երկրորդում՝ նման ժամանցի հանդեպ անտարբեր մարդիկ:

Այնուհետեւ երկու խումբն էլ մի քանի թեսթ են անցել: Թեսթերից մեկը տեսողական հիշողությունն էր ստուգում.  դեռահասներին ցույց էին տալիս «թարթող» տառեր, նրանք պետք է  հիշեին դրանց հաջորդականությունը, այնուհետեւ վերարտադրեին:  Պարզվել է, որ խաղամոլները բոլորից լավ են  հաղթահարել այդ խնդիրը, հայտնում է KM.RU-ն:

Ըստ գիտնականների՝ նման տարբերությունը պայմանավորված է նրանով, որ խաղամոլների մոտ արագ է աշխատում տեսողական ընկալումը: